21.11.2024|
08:20
Ապրածս կյանքի ընթացքում (բնավորությանս պատճառով) աշխատել եմ ամենատարբեր հիմնարկներում։ Մտերիմներս գիտեն այդ մասին, ինչպես նաև գիտեն, որ մի տեղից եթե հեռանում եմ, այլևս նույն տեղը չեմ վերադառնում։ (Օրինակ, թատրոնից հեռացել եմ որպես դերասան, որոշ ժամանակ անց վերևներից հրավիրել, զրուցել, առաջարկել են վերադառնալ թատրոն տնօրենի կարգավիճակով, բայց մնացել եմ անդրդվելի:)